ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Անհանդուրժողությունը հայկական բանակում պետք է սկսվի այդտեղից և իջնի մինչև ստորին սպայական կազմ». Արման Բաբաջանյան
09:55, 27.06.2019 | mamul.am
4051 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: ՀՀ քննչական կոմիտեից լրատվամիջոցներին ավելի ուշ հայտնել էին, որ դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ոչ մարտական կորուստները, որոնց մեծ մասը ձևակերպում է որպես ինքնասպանություն, հետևանք են ոչ արդյունավետ, կոռուպցիոն կառավարման, երբ բանակում օրենքն ու կանոնադրային հարաբերությունները մղվում են երկրորդ պլան` միջանձնային հարաբերությունները հանգուցալուծելով ողբերգական ավարտով: Եթե Հայաստանի իշխանությունը, եթե ՊՆ ղեկավարությունը գիտակցում են խաղաղ պայմաններում զոհեր տալու անհանդուրժելիությունը, ապա նրանք պետք է որ արդեն իսկ գործուն անհանդուրժողություն ցուցաբերեին արատավոր գեներալիտետի հանդեպ, և այժմ հայկական զինուժում պետք է լինեին բոլորովին այլ բարձրագույն հրամանատարներ, բոլորովին այլ արժեքային համակարգով, այլ կենսագրությամբ, այլ մտածողությամբ և կերպարով: Անհանդուրժողությունը հայկական բանակում պետք է սկսվի այդտեղից և իջնի մինչև ստորին սպայական կազմ: Սակայն Հայաստանում, չնայած բանակում արձանագրված սպանությունների և ինքնասպանությունների շղթային, որևէ բարձրաստիճան զինվորական, որևէ գեներալ պատասխանատվություն չի կրել նույնիսկ պաշտոնաթողության տեսքով, էլ չասած քրեական պատասխանատվության մասին: Հայաստանում նույնիսկ որևէ դատաքննություն, բանակի աղմկոտ սպանությունների գործով, չի ավարտվել լեգիտիմ դատավճռով, որի արդարացիությունն ու լիարժեքությունը կասկած չհարուցեր զոհերի կամ տուժածների հարազատների մոտ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր