ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Վրաստանում խորշում են վրաց վանքեր կառուցած հայ ճարտարապետների անուններից». Սամվել Կարապետյան
14:05, 27.06.2019 | mamul.am
3305 | 0

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանում խորշում են վրաց վանքեր կառուցած հայ ճարտարապետների անուններից. Քարթլոս եղբայր ինչո՞ւ է այդպես...

Ա. Է դարում Ավան-Հռիփսիմեատիպ հորինվածքով Աթենիի Սբ. Սիոն եկեղեցին կառուցած ճարտարապետ Թոդոսակի եկեղեցու հարավային ճակատին թողած հիշատակագիրը («Ես Թոդոսակ շինող սրբոյ եկեղեցոյս») քերված է:

Բ. Անանուրի վրաց վանքի գլխավոր եկեղեցին 1688 թ. կառուցած ճարտարապետ Գրիգորի անունը քերված է:

Գ. Ստեփանծմինդա քաղաքի (նախկին՝ Կազբեկ) մոտ գտնվող վրաց վանքի՝ 1809-1814 թթ. կառուցման մասին պատմող եռալեզու (վրացերեն, ռուսերեն, հայերեն) արձանագրությունը, որտեղ վկայված էր վանքը երևանցի ճարտարապետի ձեռքով կառուցված լինելու մասին (հայերեն հատվածում գրված էր՝ «Ուստայ Պօղօս Մկրտումով») անհետացված է:

Չգիտեմ, թե էլ որտեղ են անհետացնում իրենց երկրները ծաղկեցրած հայ ճարտարապետների անունները, բայց հարևան Վրաստանը ցավալիորեն հենց այդպիսինն է: Գրությանս կցում եմ Աթենիի, Անանուրի և Ստեփանծմինդայի վրաց վանքերը կառուցած հայ ճարտարապետների թողած, բայց տմարդի կերպով քերված կամ պարզապես անհետացված հիշատակագրերի լուսանկարները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր