ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
ՄՕԿ-ը որակազրկեց ԱԻԲԱ-ին․ բռնցքամարտում խառնաշփոթ է
14:25, 27.06.2019 | mamul.am
8599 | 0

ՄՕԿ-ի համագումարի ընթացքում որոշում է ընդունվել որակազրկել Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային՝ ԱԻԲԱ-ին։ Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի անցկացման հարցերով կզբաղվի ՄՕԿ-ը։ Այսուհետ ԱԻԲԱ-ի հովանու ներքո անցկացվելիք մրցաշարերը կզրկվեն ճանաչումից և 2019-ի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները, որոնք պետք է կայանային Եկատերինբուրգում և Ուլան-Ուդեում, այլևս օլիմպիական վարկանշային մրցաշարեր չեն համարվում։ Որակավորման մրցումների անցկացմամբ նույնպես կզբաղվի ՄՕԿ-ը: Ընտրական մրցաշարերը տեղի կունենան հաջորդ տարվա հունվար-մարտ ամիսներին, նախնական՝ Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Սենեգալում, Արգենտինայում և Տոկիոյում։

ԱԻԲԱ-ի՝ ՄՕԿ-ին անդամակցելու հարցը կքննարկվի Տոկիոյի օլիմպիական խաղերից հետո։ Հաշվի առնելով, որ որակազրկումը մեծ հարված կհասցնի կազմակերպության բյուջեին, բացառված չէ, որ ճգնաժամն ավելի կխորանա։ ԱԻԲԱ-ն արդեն ունի մոտ 16 մլն դոլարի պարտք: Օլիմպիական խաղերից կազմակերպությունն զգալի եկամուտ պետք է ստանար և վճարեր պարտքերը, բայց այս պարագայում դա անել չի կարողանա և պարտքերը կհասցնի 29 մլն դոլարի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր