ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սպառնալիքի լեզուն չի աշխատելու». Զոհրաբ Մնացականյանը՝ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին
15:10, 27.06.2019 | mamul.am
4683 | 0

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններին:
Նախարարի խոսքով՝ երկու կողմը քննարկել են բավական լայն շրջանակի հարցեր, որոնք կառուցվում են այն ամբողջ երկխոսության վրա, որ տեղի է ունեցել մինչև վաշինգտոնյան հանդիպումը: «Ունեցել ենք բավական լայն շրջանակի հարցեր: Առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում պայմաններում, երբ որ մենք ունեինք լարվածության որոշ աճ: Եվ, բնականաբար, դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ, և մենք բավական մեծ տեղ հատկացրինք այդ իրողությանը: Եվ քննարկեցինք այն բոլոր քայլերը, որ անհրաժեշտ են, որպեսզի իրավիճակը, լարվածությունը նվազեցնենք»,-ասաց Մնացականյանը:

Նա նշեց, որ բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատելու. «Չի լինելու իրավիճակ, երբ մենք բանակցենք սպառնալիքի լույսի ներքո: Բավական մեծ է մեր ինքնավստահությունը, և մենք այս առումով սպառանլիք ընդունող չենք և այդ սպառնալիքի լեզուն չի անցնում: Միևնույն ժամանակ, մենք ցանկանում ենք ուժեղացնել այդ տարրերը, որոնք նպաստում են արդյունավետ բանակցային գործընթացին»,-եզրափակեց արտգործ նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր