ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ուղիղ օդային հաղորդակցություն՝ Հայաստանի և Մալթայի միջև
16:05, 27.06.2019 | mamul.am
2541 | 0

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մալթայի իր գործընկերոջ՝ Կարմելո Աբելայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ներկայացրել են իրենց հանդիպման ընթացքում քննարկած մի շարք կարևոր հարցեր, որոնց թվին է դասվում, օրինակ, վիզային ռեժիմի ազատականացման քննարկման արագացման հարցը։

Մալթայի արտգործնախարար Կարմելո Աբելան նշել է, որ արդեն պատրաստ է և հաջորդ հանդիպման ժամանակ կստորագրվի համաձայնագիր երկակի հարկումը հանելու մասին։

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև օդային հաղորդակցության հարցը։ Աբելայի խոսքով՝ հնարավոր է, որ այն բացվի հաջորդ տարի։ «Մենք եկել ենք մի ամբողջ օր, որպեսզի հասնենք այստեղ։ Իրականում թռիչքն այստեղ ընդամենը 4 ժամ կտևեր»,- նշել է Կարմելո Աբելան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր