ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Վանաձորի կենտրոնում հողեր են օտարվել՝ մեկը նախկին մարզպետի տեղակալին, մյուսը՝ նախկին քաղաքապետի որդուն». Լոռու մարզպետ
16:15, 27.06.2019 | mamul.am
3558 | 0

«Մենք դեռ ունենք համայնքապետեր, որոնք հին արժեհամակարգի կրողներ են: Իրենցից ակնկալել նոր տրամաբանության մեջ աշխատանք, համենայնդեպս, անիմաստ է: Նրանք նոր փոփոխությունների կրողները չեն: Այն համայնքապետերը, որոնք թույլ են տալիս որոշակի օրենքի հետ կապված խախտումներ ու չարաշահումներ, իրենք արդեն գործ են ունենում իրավապահների հետ»,- այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Անդրադառնալով նախկին պաշտոնյաների կողմից օտարված հողերին, մարզպետը նշել է, որ Վանաձորի կենտրոնում հողեր են օտարվել՝ մեկը նախկին մարզպետի տեղակալին, մյուսը՝ նախկին քաղաքապետի որդուն. «Մենք հիմա սկսել ենք պրոցես, որ այդ տարածքները, որոնք օտարման ենթակա չէին իմ կարծիքով, որովհետև գտնվում են անմիջապես քաղաքի կենտրոնում, հրապարակին կից, պետք է վերադարձվեն համայնքին»,- նշել է Ա. Ղուկասյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր