ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել
17:15, 27.06.2019 | mamul.am
2858 | 0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել. այդ մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակից.

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

- «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին,

- «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,

- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

- «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

- «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր