ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Թբիլիսիում գտնվողների կյանքին վտանգ է սպառնում»․ նախարարը՝ Գորիի վթարից տուժածների մասին
15:25, 08.07.2019 | mamul.am
7620 | 0

Երեկ՝ ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ-ին տեղի էր ունեցել ՃՏՊ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ մահացել էին, իսկ հինգը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էին։

Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ Հայաստան են տեղափոխվել երկու երեխա և մեկ մեծահասակ։ Երեխաներից մեկն արդեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է, մյուսը մոտ մեկ ժամից ԲԿ-ում կլինի, իսկ մեծահասակը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում է։

«Եվս երկու հոգի ծայահեղ ծանր վիճակում այս պահին գտնվում են Թբիլիսիում, որից մեկի տեղափոխման հարցը այս պահին քննարկվում է հայ և վրացի ռեանիմատոլոգների կողմից։ Հնարավոր է, որ այսօր նրան էլ տեղափոխենք։ Նորից եմ նշում, որ Թբիլիսիում գտնվողների վիճակը ծայրահեղ ծանր է, այսինքն՝ կյանքին վտանգ է սպառնում։ Տեղափոխվածների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում»,-նշեց նախարարը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր