ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները». Արայիկ Հարությունյան
16:50, 08.07.2019 | mamul.am
19589 | 0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները:

Նախ՝ ի՞նչ է հանրակրթական չափորոշիչը․

. Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե ինչ պետք է սովորողն իմանա և կարողանա անել` ըստ դասարանների կամ կրթական աստիճանի։

Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը` ներառելով հետևյալ ուսումնական բնագավառները.

. հայոց լեզու, գրականություն

. հասարակություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն)

. օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն)

. արվեստ (երաժշտություն, կերպարվեստ)

. ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ):

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև.

• վերապատրաստման մոդուլների մշակում

• մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում

• վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում

• սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար

Արդյունքում կունենանք՝

Հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և վերամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխություններին լավատեղյակ ուսուցիչներ և դասագիրք մշակողներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր