ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Սևանա լճի հարցը՝ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում
11:15, 09.07.2019 | mamul.am
2708 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքվեց, թե ի վերջո Սևանի ծաղկման հիմնական պատճառը ո՞րն է և ի՞նչ գործընթացներ են նախատեսվում ներկայիս վիճակը կարգավորելու համար:

«Հիմնական պատճառը այն է, որ Սևանում կա սառը շերտ, որը ջրի մակարդակի իջեցման պատճառով վնասվել է, և այդ մակարդակի բարձրացումը, ըստ էության, պետք է բերի այս սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որպեսզի այդ օրգանական նյութերի աճը պակասի և սահմանափակվի և դրա հետևանքով Սևանա լճի ջուրը մնա բարձր որակի»,-պատասխանեց Գրիգորյանը:

Նախարարը նշեց, որ կան համագործակցության նախադրյալներ երկու միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Գերմանիայի կառավարության հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ դիտարկում արեց այս հարցով որոշ անձանց պատասխանատվության ենթարկելուն, օրինակ՝ ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ չիրականացնելու համար: Ի պատասխան դիտարկամանը՝ նախարարը նշեց. «Սևանի մակարդակի բարձրացման հետ կապված մի քանի խնդիրներ կային՝ ինչու չի բարձրացել: Քրեական գործեր է հարուցվել ջրօգտագործող կազմակերպությունների հանդեպ՝ 2,8 միլիարդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու և ֆիկտիվ պայմանագրեր կնքելով, լրացուցիցչ առաջարկ ներկայացնելով: Կարծում եմ՝ այս գործի արդյունքում որոշակի բաներ կբացահայտվեն»:

Անդրադառանալով Սևանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներ իրականացնելուն՝ Գրիգորյանը նշեց. «Մենք վերլուծություններ իրականացրել ենք և այդ ամբողջ փաթեթը ուղարկել ենք դատախազություն և վերջինը նույնպես որոշակի գործողություններ կիրականացնի»:

«Իմ քայլ»-ից պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին խնդրեց նախարարին մատնանշել երեք քայլ, որ նախարարն իրականացրել է Սևանի վիճակը բարելավելու համար:

Ի պատասխան՝ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ առաջինը լճի ափամերձ տարածքներում իրականացրած վերլուծությունն է, երկրորդը՝ տիեզերական պատկերների միոցով մանրամասն ուսումնասիրվել են այն բոլոր տարածքները, որտեղ կարիք կլինի մաքրման աշխատանքներ իրականացնել և ամենօրյա ռեժիմով աշխատում են Ջրային կոմիտեի իրենց գործընկերների հետ, որ նվազեցվի ջրբացթողումների չափը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր