ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Կեղնի մի օր վերևից տեսնեմ, թե էս աշխարհը ընչիա սենց ծուռ». այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է
16:45, 10.07.2019 | mamul.am
11861 | 0

«Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը»,- այսպես էին բնորոշում բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր ու տաղանդավոր դերասանուհի Գալյա Նովենցին: Այսօր դերասանուհու ծննդյան օրն է:

Թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, հայ կինոյի մայր Գալյա Նովենցը ծնվել է 1937թ. հուլիսի 10-ին Երևան քաղաքում:

1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։1958-1961 թվականներին՝ Կապանի, 1971-1977 թվականներին` Գյումրիի, 1977-1983 թվականներին` Երևանի դրամատիկական թատրոնի, 1961-1971 թվականներին և 1983-1993 թվականներին` Երևանի Սունդուկյանի անվան, 1993 թվականից` Համազգային թատրոնների դերասանուհի։

Գալյա Նովենցի աստեղային ժամը եղավ «Մեր մանկության տանգոն» ֆիլմով: Դերասանուհու տաղանդով հիացան համաշխարհային կինոյի շատ մեծություններ:

Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Բարև, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Գիքորը», «Հին օրերի տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն:


«Հիմա եմ հասկանում, որ մայրս եթե ավելի բաց լիներ, ավելի հաճախ խոսեր, հանդիսատեսը տասն անգամ ավելի շատ ինֆորմացիա կունենար նրա մասին: Դա նրա ընտրությունն էր, Գալյա Նովենցն ինչ-որ չափով հանելուկ մնաց իր հանդիսատեսի համար»,- հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է որդին` Հակոբ Ղազանչյանը:

1995 թվականից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ մահացել է։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր