ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում լրատվական կայքերը». Մարիամ Փաշինյան
15:20, 11.07.2019 | mamul.am
6106 | 1

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ ինչից է, որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են: Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են` իրենք այնքա՜ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»: Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»: Եվ այդ «ճնշումն» իրենք ներկայացնում են այնպես, ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր