ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ապրիլյան պատերազմի քննարկումն ինչո՞ւ պետք է անցկացվի սեռժիկին չձերբակալող իշխանավորների կողմից». Սյուզաննա Սիմոնյան
03:25, 12.07.2019 | mamul.am
4177 | 0

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մտածե՞լ եք, թե, օրինակ, ինչու են հանրային հնչեղություն ունեցող, հանրությանը հուզող հարցերը քննարկելու համար, իբր հանրությանը ճշմարտությունը ներկայացնելու նպատակով, կազմվում ոչ թե հանրային անձանցից, այլ իշխանության մեջ գտնվողներից կազմված խմբեր: Օրինակ` ապրիլյան պատերազմի քննարկումն ինչո՞ւ պետք է անցկացվի սեռժիկին չձերբակալող իշխանավորների կողմից, առանց հանրային անձանց ներգրավելու: Ասեմ ավելին, այնտեղ պետք է ներգրավված լինեին ոչ միայն հանրային դեմքեր, այլև զոհերի հարազատների ներկայացուցիչներ, օրինակ, Ուրֆանյանի մայրը: Դա է իրական թափանցիկությունը և հարգանքը հանրության և զոհերի հանդեպ: Թե չէ, ինչ որ խումբ, կազմված այսօրվա իշխանավորներից, կարող է ևʹ պայմանավորվածությունների գնալ, ևʹ լուսաբանել դեպքերն իրենց համար ցանկալի տեսանկյունից: Դա հեռո՞ւ է մեր իշխանավորներից: Ո՞ւր մնաց հանրային վստահության ստեղծումը: Պարզ է, չէ՞, որ դա արվում է ձեզնից թաքուն ինչ-որ բան պարտակելու, թաքցնելու և ճշմարտությունը լիովին չներակայացնելու համար: Եվ խոսքը միայն Սեֆիլյանին չի վերաբերվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր