ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը
14:45, 11.07.2019 | mamul.am
3174 | 0

ՀՀ կառավարությունն այօրվա նիստում որոշում կայացրեց արտոնություն տրամադրել «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը` բավարարելով ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 640 մլն ՀՀ դրամ, որից 25 միլիոնի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 590 միլիոնինը` ԵՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 25 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 281,464,726 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 26,656,346 ՀՀ դրամ:

Այս ծարգրով կստեղծվի 11 նոր աշխատատեղ՝ 360 հազար միջին աշխատավարձով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր