ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Կառավարությունը հավանություն տվեց Չինաստանի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու համաձայնագրի վավերացմանը
15:10, 11.07.2019 | mamul.am
4620 | 0

Կառավարությունն այսօր հավանություն տվեց 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագիծը կներկայացվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:

«Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում համագործակցութունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով»,-ասաց Արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը:

Համաձայնագրով՝ ՀՀ և ՉԺՀ վավեր սովորական անձնագրեր կրող քաղաքացիները, մյուս պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր