ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Կոնֆլիկտ՝ «Արսենալ»-ի և Կոսելնիի միջև
17:30, 11.07.2019 | mamul.am
8472 | 0

Լոնդոնի «Արսենալի» ավագ Լորան Կոսելնիի և ակումբի միջև կոնֆլիկտ է ծագել։ Ֆուտբոլիստը հրաժարվել է թիմի հետ մեկնել ԱՄՆ՝ շրջագայության և նախամրցաշրջանային հավաքի: Ակումբը չի կարողացել հարթել հարաբերությունները և պաշտոնական հայտարարություն է տարածել։

«Շատ հիասթափված ենք Լորանի գործողություններից, որոնք հակասում են մեր կանոններին։ Հույս ունենք լուծել այս հարցը։ Առաջիկայում այլ մեկնաբանություններ չենք տա»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ֆուտբոլիստի՝ ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020-ի ամառ։ Կոսելնին «Արսենալ»-ում է 2010 թվականից։ Նա թիմի հետ նվաճել է Անգլիայի երեք գավաթ և երկու Սուպերգավաթ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր