ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հաղթանակի համար ենք խաղալու»․ Արթուր Ոսկանյան
18:55, 11.07.2019 | mamul.am
3303 | 0

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել մինչև 19 տարեկաններր Եվրոպայի 2019 թվականի առաջնությանը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը խոսել է թիմի նախապատրաստական աշխատանքների, հոգեբանական վիճակի և իր ակնկալիքների մասին։

«Հունիսի 26-ից սկսել ենք վերջին հավաքն ու այս ընթացքում տղաներին շեշտել եմ, որ մասնակցում են շատ պատասխանատու առաջնության ու նրանց վրա մեծ պարտականություն է դրված։ Տղաներին խնդրել եմ չլարվել, ազատ լինել ու հաճույք ստանալ այս խաղերից։ Մենք հաղթանակի համար ենք խաղալու, ու տղաներն ամեն ինչ անելու են դրա համար»,- նշել է նա։

«Հաղթանակի համար ենք խաղալու»․ Արթուր Ոսկանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր