ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ծառ-մարդը վիրահատվել է ու ազատվել իր կյանքը թունավորող գորտնուկներից
02:15, 12.07.2019 | mamul.am
18160 | 0

Պաղեստինյան Գազա քաղաքի 44-ամյա բնակիչ Մահմուդ Թալուլինն, ով երկար տարիներ տառապել է ծառ-մարդու եզակի համախտանիշով, այժմ կարող է նորմալ կյանքով ապրել: Թալուլիին ախտորոշվել էր վերուցիֆորմային էպիդերմոդիսպլազիա, ինչի պատճառով նրա մարմնին և հատկապես ձեռքերին այնպիսի մեծ քանակությամբ գորտնուկներ են առաջացել, որ նրա ձեռքը նմանվել էր ծառի արմատի:

Ծառ-մարդը վիրահատվել է ու ազատվել իր կյանքը թունավորող գորտնուկներից

10 տարի շարունակ նա ուժգին ցավեր է ունեցել ու չի կարողացել նորմալ կյանքով ապրել, անգամ՝ գրկել իր 3 երեխաներին:

Ծառ-մարդը վիրահատվել է ու ազատվել իր կյանքը թունավորող գորտնուկներից

Մի քանի տարի առաջ եգիպտացի բժիշկները նրան խորհուրդ են տվել անդամահատել ձեռքերը, սակայն նա հրաժարվել է: 2017-ին բժիշկները հեռացրել են գորտնուկները, սակայն կարճ ժամանակ անց դրանք նորից են հայտնվել: Դրանից հետո բժիշկները որոշել են ավելի խորը կտրելով հեռացնել գոյացությունները՝ խուսափելու համար դրանց հետագա մուտացիայից:

Ծառ-մարդը վիրահատվել է ու ազատվել իր կյանքը թունավորող գորտնուկներից
Նա հիմա իրեն երջանիկ է համարում, որ կարող է վերջապես խաղալ իր երեխաների հետ:
Ծառ-մարդը վիրահատվել է ու ազատվել իր կյանքը թունավորող գորտնուկներից

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր