ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ի՞նչ են պատմել Անդիկի սպանության գործով բերման ենթարկված քրեական հեղինակությունները. «Ժողովուրդ»
09:20, 12.07.2019 | mamul.am
8338 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 10-ին գրել է, որ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում ՀՀ ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ: Եվ այդ օպերացիան հասցրել է դժգոհություններ հարուցել, քանի որ տեղի-անտեղի ՀՀ ոստիկանները թակում են մարդկանց դռները, բերման ենթարկում երբեմն այնպիսի մարդկանց, որոնք չեն կարող կապված լինել նման արարքների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ոստիկանությանում քրեական հեղինակություններից հետաքրքրվել են` ինչ վարկած ունեն, ինչին ի պատասխան շատերը հայտնել են, թե չգիտեն՝ ինչը կարող է պատճառ դառնալ, որ Անդիկին սպանեին և, գուցե, կատարվածը 10-15 տարի առաջվա վրեժխնդրության, հիշաչարության դրսևորո՞ւմ է:

Ամեն դեպքում, քրեական տարրերից մի քանիսն էլ հետաքքրքրվել են՝ արդյո՞ք սպանությունն արդեն բացահայտված է, բայց լռում են, որպեսզի «օրենքով գողերը» հաշվեհարդար չտեսնեն մարդասպանի կամ պատվիրատուի հետ»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր