ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Пративно. Դատավորների ընդհանուր ժողովը թեժ է անցել. դուռը շրխկացրել և դուրս է եկել. «Ժողովուրդ»
09:40, 12.07.2019 | mamul.am
5494 | 0

«Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում երեկ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, թեժ է անցել: Նախ՝ «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում հայտնել էր, որ դատավորներից ոմանք ցանկանում են նիստը դռնբաց անցկացնել, սակայն երեկ զգալի մասը դեմ է եղել, և նիստը դռնփակ է անցկացվել, և այդ հանգամանքը դժգոհությունների առիթ է դարձել, վերջիններս, միմյանց հետ զրուցելիս, դժգոհում էին, թե իրենց վեթինգի ենթարկողները պետք է հենց իրենք վեթինգի ենթարկվեն:

Ինչևէ, առաջինը հայտնի դարձավ Նախշուն Տավարացյանի անունը, և նրա երդման ելույթի ժամանակ դատավոր Զարուհի Նախշքարյանը դուրս եկավ սենյակից, դուռը շրխկացրեց՝ նետելով՝ «пративно»:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, թե ինչու, ինչից է դժգոհ, սակայն հրաժարվեց մեկնաբանել իր պահվածքի պատճառները:

Հավելենք, որ բացի Տավարացյանից, ԲԴԽ անդամներ դարձան Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր