ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մեծամիտ հեղափոխականները մեկ ու կես տարի հետո նույնիսկ վախենում են լյուստրացիա բառն օգտագործել». Սյուզաննա Սիմոնյան
10:00, 12.07.2019 | mamul.am
5609 | 0

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լյուստրացիա նշանակում է մաքրազերծում: Մաքրազերծվել հին ռեժիմներին և օտար երկրներին ծառայող պաշտոնյաներից, որոնք մասնակցում են քաղաքական գործընթացներին և որոշումների կայացմանը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկանում է 2014 թվականից բարձր պաշտոններ զբաղեցնող բոլոր պաշտոնյաներին լյուստրացիայի ենթարկել, որպեսզի կարողանա զրկել նախկին ռեժիմների հետ կապված անձանց և գործակալներին պետության քաղաքական գործընթացին մասնակցելու և որոշումների կայացմանը միջամտելու իրավունքից: Զելենսկին դա անում է նախագահ ընտրվելուց երկու ամիս չանցած: Իսկ մեծամիտ հեղափոխականները մեկ ու կես տարի հետո նույնիսկ վախենում են լյուստրացիա բառն օգտագործել: Ներմուծեցին ընդամենը վեթինգը, որը ևս միայն բլա-բլա-բլա-ի մակարդակում է:
Լյուստրացիա տեղի է ունեցել արևելյան Եվրոպայի շատ երկրներում:
Շարունակելի...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր