ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վերջինս ամենավտանգավոր բանն է, որ կարող է պետությանը ողբերգության տանել». Զոհրապ Եգանյան
11:20, 12.07.2019 | mamul.am
5245 | 0

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Որոշումներ կայացնող մարդիկ պետք է բազմակողմանի մտածեն, պետք է հաշվեն հնարավոր զարգացումները գոնե 4-5 տարվա համար և ամենակարևորը՝ չլինեն արհեստական արժեքներով ու թեզերով կաղապարված: Վերջինս ամենավտանգավոր բանն է, որ կարող է պետությանը ողբերգության տանել: Պետք է հիշել, որ միշտ ու բոլոր ժամանակներում հարցերը լուծվում են ոչ թե տեսախցիկների առաջ, այլ կուլիսներում, սա նորմալ ու բնական բան է, հրապարաիկային քաղաքականություն ասվածը քարոզչական միֆ է: Տեսեք մեր հարևան Ադրբեջանին, նրա դեմ ցանկացած բանաձև որ թե հայկական դիվանագիտության հաղթանակ է, այլ ուղղակի լավ փող աշխատելու առիթ արևմտյան լոբբիստների համար, աշխարհում փողն է հարց լուծում, դրանից հետո գալիս են խենթ հայրենասերները, որոնք կարող են ունենալ փող, կապեր, ուժ: Հավաքել է պետք աշխարհի հայերին, գոնե ունենալ տեղեկություն նրանց մասին՝ ըստ առանձին քաղաքների ու երկրների, կլինեն կրիմինալ դեմքեր, բժիշկներ, թե բիզնեսի մարդիկ, նրանք ճիշտ պահի կարող են անդրկուլիսային հարաբերություններում երկրին հսկայական օգուտ տալ, պետք է ընդամենը լինել պրակտիկ ու չապրել աշխարհի մասին սին պատկերացումներով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր