Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.61, EUR 533.71, RUB 7.81, GBP 626.18
-1 °C, -4 °C ... +1 °C Վաղը`+2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԱՆ մամուլի խոսնակը՝ Արսեն Թորոսյանի «ընկեր» DJ Վակցինայի պետբյուջեից օգտվելու մասին
11:10, 12.07.2019

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անդրադառնալով «Ինչպես է Արսեն Թորոսյանի ընկեր DJ Վակցինան օգտվում պետական բյուջեից. 20 հազար դոլար նրա ընկերությանը» վերտառությամբ հրապարակմանը` տեղեկացնում ենք, որ.

  • Առողջապահության նախարարության կարիքների համար` հեռուստատեսային ծառայությունների ձեռքբերման նպատակով (գովազդային հոլովակի պատրաստում և հեռարձակում) «2019 թվականի ՀՀ պետական բյուջեի ծխելու դեմ պայաքարի ազգային ծրագրի» շրջանակներում իրականացվել է գնման գործընթաց` www.armeps.am էլեկտրոնային համակարգում` «ՀՀ ԱՆ ԳՀԾՁԲ-2019/21» ծածկագրով:
  • Գնման հայտ են ներկայացրել 3 կազմակերպություն: Արդյունքում` պայմանագիր է կնքվել «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» կազմակերպության հետ, քանի որ վերջինս ներկայացրել է ամենացածր գնային առաջարկը և համապատասխանել է հրավերով սահմանված պահանջներին:

Առաջարկում ենք նման «բացահայտումներից» առաջ տեղեկատվությունը ճշտել գերատեսչությունից»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր