ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Միջնաժամկետ հեռանկարում ՀՀ-ում կանխատեսվում է միջինում 5.0 տոկոս տնտեսական աճ». Բաբկեն Թունյան
11:45, 12.07.2019 | mamul.am
2619 | 0

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջնաժամկետ հեռանկարում Հայաստանում կանխատեսվում է միջինում 5.0 տոկոս տնտեսական աճ, որը հիմնա­կանում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերի աճերով: Այս մասին նշված է 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում։

2019 թվականի համար կանխատեսվում է 5.4%, իսկ 2020-2022 թվականներին՝ համապատաս­խանաբար 4.9%, 5.0% և 5.1% տնտեսական աճ:

Ինչպես տեսնում եք, ստորև բերված գծապատկերում կարող եք տեսնել, որ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը շարունակելու է մնալ ծառայությունների ոլորտը՝ չնայած տնտեսական աճին նպաստման չափը կնվազի։

Այսպես, եթե 2018 թվականին ծառայությունների ոլորտը ՀՆԱ-ի 5.2% աճին նպաստել է 4.6 տոկոսային կետով, առաջիկա երեք տարիներին նպաստման չափը կկազմի, համապատասխանաբար, 3.5, 3.4 և 3.3 տոկոսային կետ։

Այստեղ կարևոր է նշել ևս մեկ կարևոր հանգամանք։ Ծառայությունների ոլորտի մեջ են մտնում շահումով խաղերն ու բուքմեքերական գործունեությունը, և նախորդ տարիների ծառայությունների աճի մեջ մեծ դեր է խաղացել հենց մոլեխաղերի ոլորտը։

Սակայն կառավարությունը՝ ԱԺ-ի հետ միասին, արդեն իսկ սկսել է կոնկրետ քայլեր խաղամոլության կանխարգելման և մասշտաբների նվազեցման ուղղությամբ, ինչը նշանակում է, որ ծառայությունների ոլորտում հետագա աճը պետք է հիմնված լինի այլ ուղղությունների, օրինակ՝ ՏՏ-ի կամ զբոսաշրջության վրա։

Ավելի մանրամասն՝ այստեղ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր