ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ահազանգ՝ Հալիձորում սողանքի արդյունքում ձևավորվել է ջրամբար, որը փլուզման ռիսկ ունի
11:35, 12.07.2019 | mamul.am
3957 | 0

Հունիսի 16-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղին հարակից տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով փակվել է Որոտան գետի հունը և առաջացել է բնական ջրամբար: ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետներն ակնադիտական ուսումնասիրություններ են կատարել տեղում և ահազանգում են, որ մթնոլորտային տեղումների, սողանքի հարաբերական կայունության բնութագրվող տեղամասի ակտիվացման և այլ գործոնների ազդեցության տակ հնարավոր է նշված ջրամբարի պատվարի փլուզում, և կուտակված ջրացեխային զանգվածը կարող է ջրածածկ անել Սատանի կամուրջի տեղամասը: Բացի այդ, մասնագետները դիտարկել են սողանքային երևույթների շարունակական ակտիվացում:

Ինչպես «ԷկոԼուրին» հայտնել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը, խնդրի մասին տեղեկացվել է Սյունիքի մարզպետարան, Արտակարգ իրավիճակների նախարարություն: Ինստիտուտն առաջարկում է տեղամասում իրականացնել համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրություններ՝ սողանքի պատճառների բացահայտման և հակասողանքային միջոցառումների ձեռնարկման և ջրամբարի պատվարի փլուզման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր