ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Էներգոհամակարգում տեղի ունեցած տատանումների վերաբերյալ այս պահին երկու վարկած կա». Հակոբ Վարդանյան
12:05, 12.07.2019 | mamul.am
7513 | 0

Այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարեց, որ հուլիսի 10-ին ՀՀ էներգոհամակարգում տեղի ունեցած տատանումների վերաբերյալ այս պահին երկու վարկած կա՝ իրանական կողմից եկած հնարավոր տատանումները և ՀՀ երկու կայաններից մեկում առաջացած հնարավոր տեխնիկական խնդիրները:

Լրագրողների դիտարկամնը, թե երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներքին խնդիրները բացառվում են, և տեղի ունեցածը միայն արտաքին գործոնի ազդեցություն է, Վարդանյանն ասաց. «Վարչապետի հայտարարությունից հետո ուսումնասիրման դինամիկան փոխվել է, որովհետև վարչապետին մինչ այդ զեկուցվել է գործող վարկածները, սակայն մենք հիմա չենք բացառում, որ դա տեղի է ունեցել տեխնոլոգիական խնդրի պատճառով Երևանի ՋԷԿ-ում կամ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում»:

Փոխնախարարը նշեց, որ ամբողջական պատկերն ավելի պարզ կլինի ուսումնասիրություններից հետո և այժմ զուտ հավանական վարկածներ ասելը ճիշտ չի լինի:

«Չեմ կարող ասել, թե որն է ավելի հավանական տարբերակը. մենք Իրանի մեր գորընկերներից առաջին պահին ստացել ենք, որ իրենք ունեին վթար, դրանից հետո մենք ստացել ենք տեղեկություն, որ, ըստ իրենց, վթարը լոկալ է եղել և չի հասել մեր էլեկտրահաղորդման գծին: Հիմա այդ ամեն ինչը վերլուծվում է, ստուգվում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Վարդանյանը:

Նա նշեց, որ հստակ արդյունքները կլինեն մոտ մեկ ամսվա ընթացքում. «Միգուցե երկարի, չեմ կարող ասել, որովհետև բազմաթիվ տվյալներ են ճշտվում»,-ասաց Վարդանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր