ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Դուք մի շատ կարևոր բան չեք հասկանում». Կարինե Հարությունյան
03:15, 13.07.2019 | mamul.am
5050 | 1

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի հարցազրույց նայեցի ու մի նկատառում. երբ գնում եք հակահեղափոխության անխոնջ ծառաների կամ, այսպես կոչված, ընդդիմադիր դաշտի լրագրողների մոտ հարցազրույցի, սա չի նշանակում, որ դուք անվախ եք: Անգամ, եթե համարձակ պատասխանում եք իրականության և փաստերի հետ կապ չունեցող ամեն թույնի ու խայթոցի և դա անում եք կոռեկտորեն: Դուք մի շատ կարևոր բան չեք հասկանում. ձեզ հետ արվող հարցազրույցներում այդ ԶԼՄ-ների պատվիրատուների համար կարևորվում են ոչ թե ձեր պատասխանները, այլ այն հարցերը, որոնց մանիպուլացված ձևակերպումները հնչում են եթերում կամ տեքստում: Ու մի հորդոր. եթե չգնաք նման հարցազրույցների, ամենևին չի նշանակի, որ դուք վախկոտ եք: Իրենք մի գազան լրագրող չեն, դուք էլ՝ հանցագործ, որ ձեր մերժումը վախկոտություն դիտվի: Չմերժելով դուք կարևորում եք նրանց, իսկ իրենք օգտագործում են ձեզ իրենց նպատակների համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր