ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Արփի գյուղում արջը վնասել է ընտանի կենդանիների
14:55, 12.07.2019 | mamul.am
3923 | 0

Հուլիսի 12-ին` ժամը 09:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 11-ին` ժամը 04:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 10 հավ, իսկ 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 տան (սեփականատեր՝ Մ.Գ.) բակում՝ 6 հավ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Գյուղատնտեսության և Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր