ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ստամբուլի կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում». Լիլիթ Մակունց
15:40, 12.07.2019 | mamul.am
3311 | 0

Օրերս համացանցում ֆլեշմոբ էր տարածվել «Բռնության ձայնը» կարգախոսով, որը որոշ տեսաբանների մոտ կասկած հարուցեց Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ:

Այսօր «Իմ քայլը» խմբակցության ասուլիսի ժամանակ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Ստամբուլի կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ, կառավարությունում պաշտոնապես չի դրվել քննարկման:

«Կոնվենցիայի մասին հրապարակումներ կան, այն հանրային է, սակայն այն շրջանառության մեջ դրված չէ: Եվ չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովում դեռ պաշտոնապես շրջանառված չէ, մենք ուսումնասիրում ենք»,-ասաց Մակունցը:

Ղեկավարի խոսքով՝ խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո կունենան նաև ձևավորված դիրքորոշում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր