ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Արթուր Վարդանյանի և մյուսների գործով նշանակված «հոբելյանական» նիստը չկայացավ». Արայիկ Պապիկյան
16:20, 12.07.2019 | mamul.am
3381 | 0

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Վարդանյանի և մյուսների (զինված խմբի) գործով այսօր նշանակված էր «հոբելյանական»՝ 100-րդ դատական նիստը։ Այն չկայացավ. չկայացավ ճիշտ այնպես, ինչպես նշանակված նիստերի մեծ մասը։ Կալանքի գրեթե 4-ամյա ժամկետի զգալի մասն Ա. Վարդանյանն անց է կացրել բուժհաստատություններում (նաև՝ ներկայումս)։ Դատական համակարգում համերաշխություն հաստատվելու և ԲԴԽ-ի նոր անդամների ընտրվելու տոները նշելիս, չմոռանաք նշել նաև «հոբելյանական»՝ 100-րդ դատական նիստի տոնը։ Գործով դատավոր Արմեն Բեկթաշյանը ԲԴԽ նախկին անդամ է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր