ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այս անգամ էլ Ռուսաստանն, ի հաշիվ մեր շահերի, փրկում է քանդվող Թուրքիային». Վահագն Ավագյան
18:25, 12.07.2019 | mamul.am
4647 | 0

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ս 400-ները արդեն Թուրքիայում են:

Ինչպես, որ Լենինը զենքով ի հաշիվ հայկական շահերի օգնեց քանդվող Թուրքիային, այնպես էլ այսօր Պուտինը զենքով օգնում է քանդվող Թուրքիային և բնականաբար մեր շահերի դեմ:

Արդյո՞ք մեր ժողովրդի մոտ կա գիտակցում, որ մեր երկրի ռազմավարական նշանակության ռեսուրսները տրված են մեր դահիճին, ով որոշում է ինչպես և ինչքան մենք պետք է ապրենք, զարգանանք, կամ մահանանք:

Ճգնաժամային պահերին, ինչպես օրինակ ապրիլյան պատերազմն էր, կամ Սասնա Ծռերի ապստամբությունը այդ գիտակցումը գալիս է: Ցավոք այն շատ արագ էլ անհետանում է, մանավանդ, երբ ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունները երկիրը ընկղմում են ազգասպան ճահճի՝ ԵԱՏՄի և ռուսական ազդեցության գոտի, ժողովրդի հետ «կապի» ամենահզոր միջոց հեռուստատեսությունից վերացնելով ճշմարտության խոսքը հնչեցնող միակ քաղաքական շրջանակին՝ Սասնա Ծռերին:

Նողկալի են ձեր բարբաջանքները ժողովրդավարության, ազատ խասքի, ազատ մամուլի մասին: Դուք ժողովրդին ազատ խոսք հասցնելու առումով բացարձակ չեք տարբերվում Լևոնից, Ռոբերտից կամ Սերժից:

Ձեր ձեռքերով փափուկ բարձ եք դնում ժողովրդի գլխի տակ, բոլորիս հերթական անխուսափելի ռուս թուրքական հարվածի ժամին անպատրաստ թողնելու համար...

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր