ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Փակ փողոցներ Երևանում՝ հուլիսի 13-ին
22:25, 12.07.2019 | mamul.am
13558 | 0

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 13-ին Երևանի Ստեփան Շահումյան հրապարակում կայանալիք միջոցառման կապակցությամբ ժամը 16․00-ից մինչև 24․00-ն արգելվելու է երթևեկությունը Ստեփան Շահումյան հրապարակ տանող բոլոր փողոցներում՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկից մինչև Խորնեցի-Ագաթանգեղոս խաչմերուկ հատվածում, Վազգեն Սարգսյան փողոցներում՝ Հանրապետության հրապարակից դեպի Ստեփան Շահումյան հրապարակ, Իտալիայի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիա փողոցների խաչմերուկից մինչև Ստեփան Շահումյան հրապարակ։

Տեղեկացնում են նաև, որ հուլիսի 13-ին Երևանի Զաքյան փողոցում կայանալիք «Երևանի գատրո օր» միջոցառման կապակցությամբ՝ հուլիսի 12-ին ժամը 22․00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Զաքյան փողոցում՝ Զաքյան-Խորենացի խաչմերուկից մինչև Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկ, իսկ ժամը 24․00-ից մինչև հուլիսի 14-ը՝ ժամը 8․00-ը, Զաքյան փողոցի հիշյալ հատվածներում արգելվելու է երթևեկությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր