ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Քեզ տեսնենք դագաղում՝ սպիտակ մաշիկներով». ուկրաինացի լրագրողի հայհոյանքները Պուտինին՝ վրացի գործընկերոջ օրինակով
02:00, 13.07.2019 | mamul.am
14577 | 1

Ուկրաինացի լրագրող Արտյոմ Օվդիենկոն, հետևելով վրացի գործընկերոջ՝ Գեորգի Գաբունիայի օրինակին, հեռուստատեսության եթերում հայհոյանքներ է տեղացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։ «Պուտին, ինչքան շուտ մենք քեզ տեսնենք դագաղում, սպիտակ մաշիկներով, այնքան ավելի շուտ կխմենք այդ ուրախ օրվա առիթով: Իнչու ես անընդհատ քիթդ խոթում մեր երկիր, Վրաստան, Մոլդովա: Ախր քո երկիրն ամբողջ կեղտի մեջ խորտակվում է....»: Իր խոսքը Օվդիենկոն համեմել է ռուսերեն հայհոյանքներով:

«Քեզ տեսնենք դագաղում՝ սպիտակ մաշիկներով». վրացի լրագրողին հետևել է ուկրաինացի լրագրողը

Հիշեցնենք, որ վրացի լրագրող Գեորգի Գաբունիան էլ ի թիվս այլ վիրավորանքների ասել էր. «Պուտին, քո մայրը մահացել է, օյ, ինչպիսի ողբերգություն: Թող դժոխքի բաժին դառնա քո ու քո հոր հետ միասին»:

«Քեզ տեսնենք դագաղում՝ սպիտակ մաշիկներով». վրացի լրագրողին հետևել է ուկրաինացի լրագրողը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր