ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՊԵԿ-ում «շունը տիրոջը չի ճանաչում». Սյունիքի մաք­սավորները հսկե­լու են Երևան-Թբիլիսի գնացքը. «Ժամանակ»
10:20, 13.07.2019 | mamul.am
4133 | 0

«Սյունիքի մաք­սավորները հսկե­լու են Երևան-Թբիլիսի գնացքը: Օրերս Հրաչիկ Գոգինյանը նշանակվել է Սյունիքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ: Ուշագրավ է, որ նրա գործա­ռույթներում նշված է, որ նա պետք է իրականացնի մաքսային հսկողություն Թբիլիսի- Երևան-Թբիլիսի գնացքում, ինչպես նաև հանրապետու­թյան կայարաններում հսկո­ղություն իրականացնի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի գնացքով ժամանած ֆիզիկական ան­ձանց, ուղեկցող բեռների, ձեռ­քի իրերի, ինչպես նաև կայա­րանում իջեցվող ապրանքնե­րի նկատմամբ:

Թե ինչ կապ ու­նի Սյունիքի մաքսանենգու­թյան դեմ պայքարի բաժնի պետը վերը թվարկված գոր­ծառույթների հետ, թերևս կա­րող է ասել միայն ՊԵԿ-ը: Ի դեպ, Հրաչիկ Գոգինյանի նկատմամբ ամիսներ առաջ ծառայողական քննություն էր նշանակվել, բայց, անկախ ամեն ինչից, նա նշանակվեց իր պաշտոնում:

Ուշագրավ է, որ Գոգինյանի քրոջ ամուսինը՝ Վարդան Համբարձումյանը, ով աշխատել է հարկայինի խորհրդայինի տեսչությունում, երկու անգամ դատապարտվել է կեղծ շենգենյան վիզաների համար: Վարդան Համբարձումյանը նաև Ռաֆիկ Մաշադյանի սանիկի՝ ՊԵԿ ծառայող Էլեն Համբարձումյանի հայրն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր