ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հայկական օրակարգի միջոցով ԱՄՆ-ի ազդակը՝ Թեհրանին. «Ժամանակ»
10:25, 13.07.2019 | mamul.am
3855 | 0

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկու նախաձեռնություն է արժանացել հավանության, որոնք վերաբերում են Արցախին: Մեկն առնչվում է սահմանին հրադադարի պահպանման և հետաքննության մեխանիզմների տեղակայմանը, մյուսը՝ Ադրբեջանին քաղաքացիական օդանավերի հարվածելու կարողություն պարունակող սպառազինություն մատակարարելու արգելքին, Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգության համար:

Ինքնին հասկանալի է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի այդ որոշումները դեռևս ԱՄՆ գործադիր քաղաքականություն չեն, առնվազն, քանի դեռ հաստատված չեն նաև Սենատում: Միաժամանակ նույնքան հասկանալի է, որ այստեղ բավականին մեծ է հայկական լոբբիի գործողության արդյունքը: Ադրբեջանցիներն էլ, ի դեպ, խոսում են այդ մասին: Բայց պետք է նաև նկատել, որ ԱՄՆ չափազանց լուրջ պետություն է և ունի բավականին կայուն ու կայացած քաղաքական համակարգ լոբբիների ազդեցության տակ չհայտնվելու համար:

Ըստ այդմ, մեծ հաշվով, առանցքային խնդիրներում լոբբիները հասնում են հաջողության այն դեպքում, երբ այդ հաջողությունը բխում է նաև ԱՄՆ շահից ու անհրաժեշտություններից: Եվ ուրեմն, եթե երկու բանաձևերի կամ նախաձեռնությունների հարցում հայկական լոբբին հասել է հաջողության, ուրեմն այդ նախաձեռնությունների կամ այդ հաջողության կարիքն ունեցել է Միացյալ Նահանգները, դրանք բխել են Նահանգների շահից: Եվ դարձյալ, գործադիր թևի արտաքին քաղաքականության տեսանկյունից սա, դեռևս, կատարվող քայլերի շրջանակ չէ, գուցե հեռու է դրանից, սակայն ամեն ինչ չէ, որ պետք է չափվի լոկ Սպիտակ տան սանդղակներով: Ի վերջո, այդ տեսանկյունից էլ ԱՄՆ քաղաքական համակարգը պարզունակ չէ, և ինքն իրեն օժտել է միջազգային գերակա խաղի բազմաստիճան ֆունկցիոնալությամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր