Ազգային ժողովի այգում կայացել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը: «Երևանյան ամառ-2019» ծրագրի շրջանակում կազմակերպված համերգին ներկա են գտնվել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ: «Այսօր մեր պատանիների համար կարևոր ստուգատեսի օր է: Անկեղծ ասած, ես էլ եմ փոքր-ինչ հուզված, սա կարևոր ստուգատես է նաև ինձ համար: Մեր պատանիներն այսօր ելույթ են ունենալու Հայաստանի պետական ու հոգևոր բարձրաստիճան այրերի ու երևանյան խստապահանջ հանրության առաջ: Իսկ այս համերգից հետո նրանք կնախապատրաստվեն մեծ բեմեր նվաճելուն. հանդես կգան Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներում, նաև արտերկրում»,- ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: |