ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ահաբեկչություն`Սոմալիում. կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ
19:50, 13.07.2019 | mamul.am
11308 | 0

Սոմալիի հարավում Կիսմայո քաղաքի հյուրանոցներից մեկի շենքի վրա այսօր կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով կա առնվազն 26 զոհ, շուրջ հինգ տասնյակ վիրավորներ: Այս մասին հայտնում է CNN-ը:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իսլամական ծայրահեղականների տեղի «Աշ-Շաբաբ» խմբավորումը: Պայթեցնելով ականապատված մեքենան՝ ահաբեկիչները բացել են անվտանգության ուժերի կողմից վերահսկվող հյուրանոցի մուտքը և ներխուժել շենք:

Հարձակման ժամանակ տեղի նահանգային իշխանությունները հանդիպում էին անցկացնում. նրանք քննարկում էին առաջիկա ընտրություններին նախապատրաստվելու հետ կապված մի շարք հարցեր:
Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը` զոհվածների թվում են ծագումով Սոմալիից կանադացի հեռուստալրագրող Հոդան Նալեյան, նրա ամուսինը, երկու ամերիկացի, մեկ բրիտանացի, Քենիայի ու Տանզանիայի երեքական քաղաքացիներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր