ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«ԱԺ-ն «մկների ժողով» անվանած ռեժիսորը դիմում է գրել Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու համար». Գրիգոր Երիցյան
16:50, 15.07.2019 | mamul.am
4478 | 0

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմացա, որ հայ ռեժիսորներից մեկը, ով նոր ԱԺ-ն անվանել էր «մկների ժողով» և «մանկապարտեզ», որին իշխանության սոռոսն է բերել, դիմում է գրել ՀՀ Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու համար:

Պատճառը՝ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնում գրաքննություն չի եղել, իր ուզած ֆիլմերը չեն ցուցադրել, մրցանակներն էլ իր ուզած մարդկանց չեն տվել:

Հ.Գ. Այս տարվա «Ոսկե ծիրան»-ը անհամեմատ ավելի լավ էր կազմակերպված՝ պաստառներից մինչև մրցութային ֆիլմերի ընտրություն: Ու ամենակարևորը՝ ցուցադրվող ֆիլմերը դիտարկվել են կինոարվեստի, այլ ոչ թե՝ պահպանողական հանրության քմահաճույքի տեսանկյունից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր