Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.94, EUR 528.10, RUB 7.20, GBP 576.98
+22 °C, +20 °C ... +37 °C Վաղը`+35 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամերիկահայ 6-ամյա տղային
19:55, 15.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Ամերիկայում բնակվող հայազգի 6-ամյա Մայքլ Միխանիին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:Փոքրիկը սոցիալական ցանցի միջոցով ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին, զրուցել և լուսանկարվել նրա հետ: Մայքլը վարչապետի մոտ հյուրընկալվել էր 4-ամյա քրոջ հետ:Նիկոլ Փաշինյանը զրուցել է փոքրիկների հետ, ցույց տվել իր աշխատասենյակը, լուսանկարվել նրանց հետ, նվիրել հայերեն տառերով գլոբուս, գրիչ և գլխարկ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր