ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ի՞նչ է անում նախարարությունը Սևանը փրկելու համար. ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը Բնապահպանության և շրջակա միջավայրի նախարարն է
23:30, 15.07.2019 | mamul.am
3680 | 0

Այսօր «Ազատություն» Ռ/Կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն էր Բնապահպանության և շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նա, ի պատասխան հարցին՝ ինչ է այս մեկ տարվա ընթացքում արվել Սևանի վիճակի բարելավման համար, նա պատասխանեց. «Վեր հանել ենք այն տարածքները, որտեղ պետք է մաքրում կատարվի, ուսումնասիրել ենք և այսօր էլ ամենօրյա ռեժիմով վերահսկում ենք ջրի ելքը, այս պահին 30 խմ-ով ավելի քիչ է ջուր վերցված Սևանից, ջրի մակարդակն ավելի բարձր է:

Մեր հորդորով մի շարք տնտեսվարողների կողմից տեղադրվել են մաքրման կայաններ, վեր հանվել են խնդիրները և տրամադրվել նաև Ազգային անվտանգության խորհրդին: Դրանք են և՛ ափամերձ տարածքների՝ նախկինում մաքրված կամ չմաքրված տարածքների հարցերը, ընդ որում այդ ամբողջ փաթեթը ներկայացվել է նաև դատախազություն՝ ներառյալ կեղտաջրերի բացթողնման, ցանցային և այլ խնդիրները:

Մենք տեսնում ենք, որ վերջին 10 տարում լճում ֆոսֆորի մակարդակն աճում է:

Պետությունը տարբեր տարիների ընթացքում տվել է գումարներ, որպեսզի ափամերձ տարածքները լճի բարձրացման հետ մաքրվեն, բայց պատշաճ չեն մաքրվել: Նաև ջրային կոմիտեից ջրապահանջարկը, որ նայում ենք, ավելի շատ ջուր է պահանջվել, քան նախատեսված է օրենքով, դեռ հարց է, թե օրենքով նախատեսվածն էլ արդյոք պե՞տք է այդքան լինի, որքան նշված է, քրգործ կա հարուցված Արփա-Սևանի մասով, նաև մաքրման աշխատանքների մասով դատախազություն ենք դիմել»:

Նախարարը չկարողացավ խոստանալ, որ հաջորդ տարի Սեւանում նույն պատկերը չի լինի, փոխարենը նշեց, որ նախարարությունը կանի ամեն հնարավոր բան՝ ջրի մաքրումը, աղտոտվածության մակարդակի իջեցումը եւ ջրի մակարդակի բարձրացումն ապահովելու համար

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր