ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Կոտայքում կենացները դառնանում են. Սասուն Միքայելյանը վերջնագրով է խոսում. «Իրավունք»
09:40, 16.07.2019 | mamul.am
5685 | 0

«Գնալով սրվում են փոխհարաբերությունները Կոտայքի մարզում այդտեղ գործող հիմնական դերակատարների միջև` մարզպետ Ռոմանոսի, գլխավոր երկրապահ ու պատգամավոր Սասունի և Գագիկ Ծառուկյանի միջև:

ԲՀԿ-ի ու Ռոմանոսի միջև կա մի քանի փոխադարձ հայցեր ու բողոքներ դատարաններին և իրավապահներին: ԲՀԿ-ի ներկայացուցիչները մեղադրում են Ռոմանոս Մելիքյանին` իրենց հասցեին ընտրակեղծարարի մեղադրանք հնչեցնելու համար, ինչպես նաև՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում իր լիազորությունները գերազանցելու մեջ:

Իր հերթին Ռոմանոսը իրավապահներից պահանջում է քրեական գործ հարուցել ԲՀԿ-ականների դեմ ընտրակեղծարարության համար: Ընդ որում, մարզպետը շարունակում է ԲՀԿ-ին անվանել որպես կուսակցություն, որը առաջնորդվում է «գողական պանյատկեքով» և միաժամանակ հիշեցնում է Ծառուկյանի «ախռանի պետ Էդոյի» խոսքը, թե «Աբովյանը չպիտի դառնա գործ տվողների քաղաք»:

Սակայն իր դեմ ԲՀԿ-ականների բողոքները իրավապահներին ու դատարաններին Ռոմանոսը անվանեց «գործ տալ» և նշեց, որ ԲՀԿ-ականները հակասում են իրենք իրենց:

Բնական է, որ Ռոմանոսը, գրեթե, իշխանություն չունի Աբովյան քաղաքում և Կոտայքի մարզի մի շարք ԲՀԿ-ական գյուղերում: Չունի նա ազդեցություն նաև հենց մարզկենտրոն Հրազդանում, որտեղ քաղաքապետն է Սասուն Միքայելյանի տղան: Ի դեպ, Սասունի և Ռոմանոսի հարաբերությունները շարունակվում են սրվել:

Ռոմանոսը մեղադրում է Սասունին ԲՀԿ-ի հետ համագործակցության մեջ: Իր հերթին Սասունը օրերս հրապարակել է, որ Ռոմանոսը գաղտնի դաշինք է կնքել մարզի նախկին` ՀՀԿ-ի օրոք երկար տարիների մարզպետ Կովալ Շահգելդյանի հետ, որի որդին էլ «հին» ժամանակներից մնացած Չարենցավանի քաղաքապետն է:

Ի դեպ, դա տրամաբանական է, քանի որ կարող է գործել` «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» հին փորձված սկզբունքը: Բանն այն է, որ Սասունը ու Կովալը հին թշնամություն ունեն, որը գալիս է ՀՀԿ-ի օրոք բոլոր ընտրություններում նրանց բախվելու և Կովալի կողմից Սասունին պարտության մատնելու պատմությունից:

Իսկ այսօր Սասունը թշնամություն է անում ոչ միայն Կովալենց հետ, այլև` մարզպետ Ռոմանոսի: Մինչ այդ, Սասուն Միքայելյանը ակնարկել էր, որ Ռոմանոսի հետ կոնֆլիկտի պատճառով նա չի ընտրվել իրենց կուսակցության ղեկավար մարմնի անդամ:

Ռոմանոսին ակնհայտորեն պաշտպանում է Նիկոլը և բացառությամբ Հրազդան ու Աբովյան քաղաքների և մի քանի գյուղերի, մարզի մնացած տարածքներում Ռոմանոսը դեռևս իշխանություն ունի:

Այս խառը իրավիճակի պատճառով սրվել են նաև Սասունի ու Նիկոլի հարաբերությունները: Հայտնի է, որ Սասունը հայտարարել էր, որ եթե այսպես շարունակվի, շուտով ժողովուրդը թավշյա կերպով իշխանությունից կհեռացնի Նիկոլին: Իսկ այսօր արդեն կառավարության, այսինքն` Նիկոլի առաջ Սասունը վերջնագրով խոսեց` եթե երկու օրվա մեջ չպարզաբանեն իրավիճակը Սևանի հետ կապված, ապա նա անձամբ կփակի Երևան-Սևան մայրուղին:

Եթե Նիկոլը տուրք տա Սասունի պահանջներին և հանի Ռոմանոսին, ապա դրանով հարցը չի լուծվի, քանի որ Նիկոլը նույնպես գիտի Սասունի անկուշտ բնավորությունը և ենթադրում է, որ մարզը ստանալուց հետո Սասունը կպահանջի նաև իր մասնաբաժինը կառավարությունում: Պատահական չէ. որ Երևան–Սևան մայրուղին փակած ցուցարարների դիտարկմանը, թե իրենք պահանջում են, որ նախարարներն անձամբ գան, Միքայելյանն արձագանքեց. «Ինչի՞դ ա նախարարը, ես պակաս նախարար եմ»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր