ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Պարզ է, թե ինչ ռեսուրս է ծախսել «մտահոգ» սաստավը, որ թթվի Վենետիկի հանձնաժողովի ականջին». Ռուբեն Մեհրաբյան
10:00, 16.07.2019 | mamul.am
4142 | 0

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ էության, ի՞նչ է ասում, ի՞նչ է ուզում և չի ուզում Վենետիկի հանձնաժողովը չոր մնացորդում։
Եթե նախկին իշխանության աղմկարար մնացուկների և նրանց սազանդար-«սահմանադրագետ» սաստավի ղալմաղալը մի կողմ դնենք, Վենետիկի հանձնաժողովն ասում է․ բարեփոխեք ձեր դատական համակարգը, հիմքում ունենալով․
- կարգապահական մեխանիզմները,
- բարեվարքությունը,
- ունեցվածքի ծագման գործոնը։
Բայց ասում է, որ սա «վեթինգ» մի կոչեք, էլի։ Բայց արեք։ Այլ բան Վենետիկի հանձնաժողովն, ըստ էության, չի ասում։
Իհարկե, պարզ է, թե ինչ ռեսուրս է ծախսել «մտահոգ» սաստավը, որ թթվի Վենետիկի հանձնաժողովի ականջին։
Արդյունքում, որևէ բան չի փոխվել ու չի փոխվելու, իսկ տերմինաբանությունը երկրորդական է, որքան էլ մտահոգները հրճվեն։
Ի դեպ, ՀՀ բարձրագույն պաշտոնյաների՝ ԱՄՆ պաշտոնական և աշխատանքային այցերին ընդառաջ՝ նույն այդ սաստավը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի այցերը հարամի։ Եվ չի բացառվում, որ Մոսկվայի որոշ շրջանակների հետ համագործակցված։ Եվ դրանից ևս ոչինչ չի ստացվելու, ողբամ զձեզ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր