ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՆԱՏՕ-ն կպատասխանի Ռուսաստանին, եթե վերջինս դուրս գա պայմանագրից
12:30, 16.07.2019 | mamul.am
5135 | 0

ՆԱՏՕ-ն կպատասխանի Ռուսաստանին, եթե վերջինս հետևի ԱՄՆ-ին և դուրս գա Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից։ Այդ մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքը մեջբերել է ՆԱՏՕ-ի մամուլի սպա Դիլան Ուայթը Twitter-ի իր էջում։

«Եթե Ռուսաստանը չվերադառնա պայմանագրի կատարմանը, ապա մենք նրան կպատասխանենք կշռադատված, հուսալի և արդյունավետ զսպմամբ»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Հուլիսի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, թե Մոսկվան պետք է օգտագործի Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը փրկելու իր վերջին շանսը:

«Պայմանագրի վերջնական լուծման դեպքում Ռուսաստանը դրա համար կրելու է միանձնյա պատասխանատվություն», -ասել է գլխավոր քարտուղարը:

Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի մասին օրենքն ստորագրել էր հուլիսի 3-ին: Դա ԱՄՆ-ի՝ փետրվարի 2-ից նույն պայմանագրից դուրս գալու պատասխան քայլն էր:

Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը ստորագրել են ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը՝ 1987թ. դեկտեմբերին: Դրանով ԽՍՀՄ-ին և ԱՄՆ-ին արգելվում էր արտադրել, փորձարկել և տեղակայել միջին (1000- 5500 կմ ) և փոքր (500-1000 կմ) ցամաքային բազավորման բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև պարտավորեվում էր վերացնել դրանց արձակման կայանքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր