ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Սա աբսուրդ է. աշակերտը դպրոցում 12 տարի սովորում է հայերերն և անբավարար ստանում». ԳԹԿ փոխտնօրեն
12:00, 16.07.2019 | mamul.am
13697 | 0

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այս տարի միասնական քննություններից հետո գնահատման և թեստավորման կենտրոն Հայոց լեզու և գրականություն առարակայից 180 դիմում-բողոք է ստացվել, որոնց մեծ մասը, փոխտնօրենի խոսքով, խնդրանքներ են եղել. «Պարզապես, այս տարի, ինչպես նշեց նաև նախարար Արայիկ Հարությունյանը, անգիր անելու այդ հատվածը Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից ինչ-որ տեղ, ինչ-որ չափով դուրս մնաց: Պարզապես փոխվեցին առաջադրանքների պատասխանների տեղերը և անգիրները ինչ-որ տեղ չաշխատեցին, դա էր պատճառը, որ մենք այս տարի այդ առարկայից ունեցանք ավելի շատ անբավարար գնահատականներ՝ քննություն հանձնողների 19.6 տոկոսը»,-ասաց Նասիբյանը՝ հավելելով, որ հայոց լեզու և հայ գրականություն առարկայից առաջին և երկրորդ փուլերը միասին 4540 դիմորդից 1162 դիմորդ անբավարար են ստացել:
ԳԹԿ փոխտնօրենը նշեց, որ վերոնշյալ խնդրի հիմնական պատճառը առարկաների դասաժամերի կրճատումն է. «Թեմաներ կան, որ ընդամենը մեկ դասաժամով պետք է ուսուցիչն ավարտի. սա լուրջ խնդիր է, լուրջ քննարկման նյութ: Աշակերտը դպրոցում 12 տարի սովորում է հայերերն, հետո անբավարար ստանում, սա աբսուրդ է, լուրջ քննարկման նյութ է»,-ասաց Կարո Նասիբյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր