ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ինչո՞ւ է  շարունակում նվազել դոլարի փոխարժեքը. մեկնաբանում է տնտեսագետը
17:25, 16.07.2019 | mamul.am
7229 | 0

Վերջին օրերին ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է անկում ապրել: Մեկ ամիս առաջ՝ հունիսի 15-ին դոլարը գնվում էր 478 դրամով՝ 2 դրամով ավելի, քան հուլիսի 15-ին: Վերջին 3 ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը 490 դրամից նվազել է՝ հասնելով 480 դրամի։ Թեև ԿԲ պաշտոնական տվյալներով տատանումը միայն 10 դրամի սահմաններում է եղել, սակայն փոխանակման կետերում փոխարժեքը երբեմն հասել է 460 դրամի։ Ամենաբարձր՝ 490 դրամ փոխարժեքը եղել է այս տարվա մարտի առաջին հնգօրյակին:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ անկումը կարող է 2 բացատրություն ունենալ: Առաջինը տրանսֆերտների ծավալների ավելացումն է:

«Դոլարը ևս նման է ապրանքի: Որ ապրանքը շուկայում շատ է, գինն իջնում է և հակառակը»,- ասաց նա:

Դոլարի փոխարժեքի նվազման երկրորդ պատժառը կարող է լինել ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը: ԿԲ-ն ցանկանում է բարենպաստ պայմաններ ապահովել հայրենի գործարարների համար: «Որքան արժևորվում է դրամը, այնքան բարենպաստ պայմաններ են ստեղծվում նրանց համար»,-ասաց տնտեսագետը:

Նշենք, որ «ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ այս տարվա հունիսին արտերկրից ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 38.6 միլիարդ դրամ։ Դա 8 միլիարդ դրամով կամ 17 տոկոսով պակաս է, քան անցած տարվա հունիսին։

Հուլիսի տրանսֆերտների ծավալը կհրապարակվի օգոստոսին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր