ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում օլիմպիական խաղեր անցկացնելու մտադրություն ունի 
19:05, 16.07.2019 | mamul.am
4301 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է մշակել ռազմավարական ծրագիր՝ Ուկրաինայում օլիմպիական խաղեր անցկացնելու համար: Այդ մասին նա հայտարարել է սպորտի և երիտասարդության նախարար Իգոր Ժդանովի և Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկայի հետ հանդիպմանը: Այդ մասին հաղորդել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը: Վ. Զելենսկին նշել է, որ պատրաստ է առաջիկա ծրագրի իրականացման համար տրամադրել 3-4 տարի:

«Պետք է հանձնարարություն տալ մեր՝ ներդրումներ փնտրող տղաներին, բյուջեին, որպեսզի ամեն տարի գումար հատկացնեն այն օբյեկտների համար, որոնք մեզ պետք են և որոնք հետո օգտագործվեն Օլիմպիադայի համար։ Պետք է գոնե փորձել հասնել դրան»,- ասել Է Վ. Զելենսկին։

Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան էլ իր հերթին ասել է, որ Ուկրաինան կարող է հավակնել և պայքարել 2030թ. կամ 2032թ. ձմեռային մրցումների անցկացման համար:

Ս. Բուբկան առավել իրատեսական է համարել հաջորդ ձմեռային կամ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերից մեկի անցկացումը:

Նշենք, որ մինչ այժմ Ուկրաինայի ոչ մի քաղաք չի դարձել ո՛չ օլիմպիական մայրաքաղաք և ո՛չ էլ դրա հավակնորդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր