ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Քաղցրաշենցիներն ու ՋՕ ներկայացուցիչները գնացին գյուղ՝ պարզելու, թե արդյոք պոմպը 160 լ/վ ջուր է մղում
16:30, 16.07.2019 | mamul.am
3046 | 0

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր կառավարության դիմաց Քաղցրաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք բողոքում են համայնքում ոռոգման համակարգից

Ցուցարարների հետ հանդիպեց Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը: Նա պնդում էր, որ համայնքի բնակիչների մեծ մասը պայմանագիր չունեն Ջրային կոմիտեի հետ։ Բնակիչները, սակայն, հակառակն էին ասում. նրանց պնդմամբ՝ իրենք ՋՕ–ի հետ պայմանագիր ունեն, սակայն ջուր չեն ստանում: ՋՕ-ի ներկայացուցիչն էլ իր հերթին նշեց, որ 520 հեկտարից միայն 140 հեկտարը պայմանագիր ունեն։

Ցուցարարներն ու ՋՕ ներկայացուցիչները որոշեցին գնալ Քացրաշեն՝ ստուգելու արդյոք պոմպը այնքան ջուր է մղում, որքան ասում է Արտաշատ ջրօգտագործողների ընկերության Քաղցրաշենի տեղամասի պետը՝ 160 լ/վ ջուր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր