ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Միայն խոսքերը քիչ են, հալվա ասելով բերանդ չի քաղցրանա». Վարդան Բոստանջյան
12:05, 17.07.2019 | mamul.am
3176 | 0

«Մենք ըստ էության մինչև օրս որևէ համալիր ծրագիր դեռևս չենք ստեղծել: Գոյություն ունեցող «սուտիկ-մուտիկ» մոտեցումները չեն ստեղծում նախադրյալներ՝ այդպիսի անցում իրականացնելու համար: Եթե այդ անցումը չենք կատարել, մնացած քայլերը մանիպուլյատիվ բնույթ են կրում: Հնարավոր չէ նոր արժեքի ստեղծման պայմաններում նոր եկամուտ ստեղծել: Միայն խոսքերը քիչ են: Ժողովրդական խոսք կա՝ հալվա ասելով բերանդ չի քաղցրանա». MAMUL.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 13-ին Լոռու մարզում «Սմարթամեջ» միջոցառմանը արած հայտարարությանը, թե պետք է ՀՀ-ն ագրարայինից պետությունից դարձնել արդյունաբերական:

Վ. Բոստանջյանի կարծիքով՝ արդյունաբերական երկիր դառնալու համար անհրաժեշտ նախադրյալներ ունենալու համար երկիրը պետք է կանոնակարգված լինի, մինչդեռ ՀՀ-ում չկա սեփականության իրավունքի պաշտպանություն:

«Մեզ մոտ ուզում են վեթինգ անել, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել, և Եվրոպան դրա համար գումար տալու պատրաստակամություն է հայտնել: Դա ոչ այլ ինչ է, քան անբարոյականության օրինականացում: Այդ նույն Եվրոպան ինչո՞ւ փող չի տալիս այստեղ տեխնոլոգիա ներդնելու համար: Արտադրությունը կխթանվի միայն այն դեպքում, երբ կարողանանաք արդիական տեխնոլոգիական ուղղություններ զարգացնել»,- գնահատեց տնտեսագետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր