ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Լավրովը հայտնել է, թե երբ կվերացվի Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքը
12:30, 17.07.2019 | mamul.am
5359 | 0

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի բացառում Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքի չեղարկումը: Նա այն կարծիքն է հայտնել, որ Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերություններում չգնաժամը պայմանավորված է վրաց քաղաքական գործիչների՝ նեղ շահադիտական նպատակներ հետապնդող գործողություններով: «Չնայած դրան, հետագայում 2 երկրները կվերականգնեն բարիդրացիական հարաբերությունները»,- համոզմունք է հայտնել նա:

«Ցավոք, այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ երկրի որոշ քաղաքական գործիչներ մրցում հակառուսական հռետորաբանության մեջ՝ իրենց նեղ շահադիտական, կոնյուկտուրային նպատակներին հասնելու համար»,-ասել է նախարարը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում:

ՌԴ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի բացառել, որ Վրաստանի նկատմամբ ընդունված սահմանափակումները կարող են չեղարկվել, եթե «վերացվեն ռուսների անվտանգության սպառնալիքները»:

«Հուսով ենք, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը և վերացնել գոյություն ունեցող սպառնալիքները ռուսաստանցիների անվտանգության համար: Եթե դա տեղի ունենա, անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Ռուսաստանի կողմից ձեռնարկված նախազգուշական միջոցների չեղարկման հնարավորության քննարկման համար, ներառյալ Վրաստան ավիափոխադրումների արգելքը»։

Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան մտադիր չԷ միջամտել վրացական իշխանությունների և ընդդիմության փոխհարաբերություններին, քանի որ դա Վրաստանի ներքին գործն է: Այնուամենայնիվ, Ռուսաստանը մտահոգված է ռուսատյաց տրամադրություններ բորբոքելու որոշ ծայրահեղ տրամադրված քաղաքական գործիչների փորձերի կապակցությամբ։ Բացի այդ, երկրի իշխանությունները պետք է դատապարտեն հեռուստաալիքի «խայտառակ արարքը», երբ հաղորդավարը վիրավորել էր ՌԴ նախագահին, ինչը վրաց ժողովրդի վրդովմունքն էր հարուցել:

«Համոզված եմ՝ վրաց ժողովուրդը ռուսաստանցիներին թշնամի չի համարում: Մենք ուզում ենք բարեկամանալ ու համագործակցել՝ ի նպաստ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների»,-նշել է ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններում զանգվածային բողոքների և լարվածության աճի պատճառ էր դարձել Ուղղափառության միջխորհրդարանական ընկերակցության նախագահ Սերգեյ Գավրիլովի հետ կապված միջադեպը: Նա Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ զբաղեցրել Էր Վրաստանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր