ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՆԱՏՕ-ի անդամը պատահմամբ բացահայտել է ԱՄՆ միջուկային զենքի պահման վայրերը
14:35, 17.07.2019 | mamul.am
5635 | 0

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության կոմիտեի կանադացի անդամ Ջոզեֆ Դեյը «Միջուկային զսպման նոր դարաշրջա՞ն. արդիականացում, սպառազինությունների հսկողություն և դաշնակիցների միջուկային ուժերը» զեկույցում պատահմամբ բացահայտել է այն վայրերը, որտեղ պահվում են ամերիկյան 150 միավոր միջուկային զենքերը: Այդ մասին գրում է Washington Post-ը։

Փաստաթղթի պատճենը հրապարակել է բելգիական De Morgen թերթը։ Ըստ ԶԼՄ-ների՝ այդ զեկույցը հրապարակվել է դեռ ապրիլին, բայց հետո հեռացվել է։ Դատելով լրագրողների տեղեկություններից՝ միջուկային զենքը գտնվում է 6 բազայում ՝ Kleine Brogel Բելգիայում, Büchel Գերմանիայում, Aviano և Ghedi-Torre Իտալիայում, Volkel Նիդերլանդներում եւ Ինջիրլիք՝ Թուրքիայում։

Դեյը պնդմամբ՝ զեկույցում օգտագործվել է միայն բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները մտադիր են Ժնևի բանակցություններում Ռուսաստանի հետ քննարկել Չինաստանի մասնակցությամբ միջուկային զենքի հնարավոր եռակողմ պայմանագիրը: Համաձայնագիրն առաջարկվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Երեք երկրների միջև գործարքը պետք է ներառի միջուկային զենքի բոլոր տեսակները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր